ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ովքե՞ր էին մասնակցել ՔՊ դրամահավաքին. «Ժողովուրդ»
09:18, 18.01.2024 | mamul.am
2434 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 085 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար:
Բազմիցս հրապարակել ենք ՔՊ դրամահավաքի յուղալի նվիրատուներին։ Այս անգամ նրանց շարքին է դասվում «ԲԱՍ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ն, որը ՔՊ-ի դրամահավաքին փոխանցել է 700 հազար դրամ գումար։ Ավելի քիչ գումար փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը (300 հազար դրամ)։ ՔՊ-ի դրամահավաքին իր լուման է ներդրել նաև ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը (250 հազար դրամ)։ Հավելենք նաև, որ մամուլում դեռ նախորդ տարի լուրեր էին պտտվում, որ մի շարք հայտնի գործարարներ Նիկոլ Փաշինյանին իրենց դժգոհությունն են փոխանցել ՊԵԿ-ից և Գոռ Բակլաչյանի աշխատանքից ու վարչարարությունից: Նշենք, որ, ըստ մամուլում տարածված լուրերի, Գոռ Բակլաչյանը ՊԵԿ-ում դարձել է յուրատեսակ Վովայի Արշակ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ևս մասնակցել է դրամահավաքին ևհանգանակել է 100 հազար դրամ»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր