Բագրատ Սրբազանը երթով շրջում է Երևանի փողոցներում, այցելում քաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Ռադիոտան շենքի մուտքի մոտ փոքր-ինչ հանգստանալու համար դադար առավ։ «Հոգնել եմ, մի քիչ նստեմ, գնամ»,- ասաց Սրբազանը։ Ռադիոտան շենքն ամբողջությամբ շրջափակված է վահանակիր ոստիկաններով։ |