Շվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է իշխանությունների կողմից Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը․ «Հաղորդագրութիւն Զուիցերիոյ թեմէն Որպէս Զուիցերիոյ հայոց թեմի առաջնորդական փոխանորդ, Զուիցերիոյ հայոց համայնքի ծխական ու թեմական խորհուրդներու անունով խստորեն կը դատապարտենք այս ամօթալի արարքը եւ կ՚աղօթենք մեր հայրենիքի խաղաղութեան եւ անսասանութեան համար։ Հայոց 1700-ամյա ազգային քւ նուիրական Եկեղեցւոյ նկատմամբ այսպիսի հալածանքը եւ վերաբերմունքը միանշանակ արժանի է խստագոյն դատապարտման։ Զուիցերիոյ հայոց թեմի մամլոյ դիւան 28 Մայիս 2024 Ժնեւ»։
|