«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում Բագրատ Սրբազանին կալանավորելու են: «Անցած գիշեր գնացել են, որ կալանավորեն, կեսից հետ են կանգնել: Հիմա Նիկոլը Սարդարապատում փակել տվեց կաթողիկոսի ճանապարհը, որպեսզի ստուգի` եթե դա կարողանա մարսել, ապա հաջորդիվ 1-2 օրում կկալանավորի Բագրատին»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը: |