Փաստաբան Սոս Հակոբյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Հետո կասեն՝ ոստիկանությանը վիրավորում են. սա նայելուց հետո ոնց կարելի է զարմանալ նման վիրավորանքներից»։ Ավելի վաղ թեմային անդրադարձել էր փաստաբան Արսեն Բաբայանը՝ գրելով հետևյալը․ «Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես սկսվեց ամեն բան։ Քաղաքացիները հանգիստ կանգնած են, խաղաղ հավաք են իրականացնում։ Շրջանակում Աշոտ Հարությունյանն է, ով թիկունքով կանգնած է ոստիկաններին և հանկարծ հետևից վայրենություն է սկսվում և պարոն Հարությունյանի նկատմամբ հանցագործաբար բիրտ ուժ է կիրառվում։ Այնուհետև սլաքով երևում է այդ ոստիկանական վայրենության պատճառը` ոստիկանապետի հրահանգները։ |