ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժենալու». Տիգրան Աբրահամյան
17:48, 02.06.2024 | mamul.am
1790 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մասիսի ու Աբովյանի ձերբակալվածների պահման վայրերում տեսակցեցի ոստիկանական տարաբնույթ սադրանքների հետևանքով անազատության մեջ հայտնված մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:
Շենգավիթ ԲԿ-ում հանդիպեցի ոստիկանական վայրագությունների հետևանքով հիվանդանոց տեղափոխված Աշոտ Հարությունյանին:
Քաղաքական վերնախավին ծառայություն մատուցող բոլոր այն ինստիտուտները, ծառայողները, գործիչներն, անձինք, ովքեր չգիտեն` ասեմ, վերջում Նիկոլն անգամներով ավելի վատն անելու է ձեր հետ:
Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժենալու է, քանի դեռ ուշ չէ` դուրս եկեք այդ ստորաքարշ պարտականությունների դաշտից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր