ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+32 °C
Ռուսաստանը Եվրոպա գազի մատակարարման հարցում առաջ է անցել ԱՄՆ-ից
01:06, 17.06.2024 | mamul.am
3070 | 0

Մոսկվան առաջ է անցել Վաշինգթոնից Եվրոպա գազի մատակարարման հարցում՝ չնայած տարածաշրջանի երկրների՝ ռուսական կապույտ վառելիքից հրաժարվելու փորձերին, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ICIS վերլուծական ընկերության տվյալները։
«Գազի ներմուծումը Ռուսաստանից Եվրոպա մայիսին գերազանցել է ԱՄՆ-ի մատակարարումները գրեթե երկու տարվա մեջ առաջին անգամ՝ չնայած տարածաշրջանի ջանքերին՝ հրաժարվելու ռուսական հանածո վառելիքից»,- ասվում է հրապարակման մեջ։ Ըստ ICIS-ի՝ անցած ամիս Ռուսաստանից գազի և հեղուկացված բնական գազի մատակարարումները կազմել են ԵՄ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայից և Հյուսիսային Մակեդոնիայից ներմուծված ընդհանուր ներմուծման 15 տոկոսը: Ընդ որում, ամերիկյան հեղուկացված բնական գազի մասնաբաժինը նշված երկրների ներմուծման մեջ կազմել է 14 տոկոս, ինչը 2022 թվականի օգոստոսից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

Նշվում է, որ ներկայիս իրավիճակը կապված է «մեկանգամյա գործոնների» հետ, օրինակ՝ ԱՄՆ-ում հեղուկացված բնական գազի արտահանման խոշոր օբյեկտի աշխատանքի դադարեցման հետ: Այնուամենայնիվ, գործերի այս վիճակը «հավանաբար երկար չի տևի», քանի որ Մոսկվան կկարողանա հեղուկ բնական գազ մատակարարել Հյուսիսային ծովային ճանապարհով Ասիա արդեն այս ամառ, ըստ վերլուծական ընկերության:
2022 թվականի մարտին Եվրոմիությունը մշակեց RePowerEU պլանը, որը ներառում է Ռուսաստանից վառելիքի ներմուծման աստիճանական կրճատման, էներգամատակարարման հուսալիության բարելավման և կանաչ անցմանն աջակցելու միջոցառումներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր