ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բագրատ Սրբազանը մի շարք կորսված՝ մարդկային, բարոյական, քրիստոնեական արժեքներ վերադարձրեց մեր իրականություն։
Ի հեճուկս շատերի, պայքարը չի մարել և մարման միտում էլ չունի, և դա նաև այն պատճառով, որ թրքահպատակներին հեռացնելու հարցը իր լուծումը չի ստացել։
Բայց, եթե անգամ պայքարը այլևս չշարունակվեր, միևնույնն է Սրբազանին պետք է խոնարհաբար շնորհակալ լինել նման մոռացված արժեքների վերականգնման համար»: