Երևանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի՝ Բուչա կատարած այցն ու արված հայտարարությունները դրակա՞ն է գնահատում, տեղյա՞կ է եղել այդ այցից: Ի պատասխան՝ քաղաքապետն ասաց. «Այո՛, տեղեկացված եմ եղել, իսկ եթե ձեզ այլ մանրամասներ, աշխարհքաղաքական ենթատեքստեր են հետաքրքրում, ապա դրանք մեր դահլիճի քննարկման շրջանակից դուրս են»: Ավագանու անդամն արձագանքեց. «Աբսուրդային է, եթե քաղաքի վարչական շրջանի ղեկավարը գնում, ներկայանում է Ուկրաինայում, այսինքն՝ այդ արարքով ցույց է տվել ոչ միայն իր վերաբերմունքն ու կողմնորոշվածությունը, այլև քաղաքային իշխանությունների: Ես այդպես հասկացա ձեր պատասխանից»: |