ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ինչու Շեյքը չէր ներկայացել «Ոսկե Գնդակի» հանձնման արարողությանը
19:15, 15.01.2015 | mamul.am
15309 | 0
Ռուս մոդել Իրինա Շեյքի ներկայացուցիչ Ելենա Պայկովան հրաժարվել է մեկնաբանել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից բաժանվելու լուրերը։
«Ցավոք, ես չեմ կարող որևէ տեղեկություններ տրամադրել այդ լուրերի հետ կապված։ Իրինայի թիմից ոչ ոք իրավասու չէ իր անձնական կյանքին վերաբերող որևէ տեղեկություններ հայտնել»,- ասել է Պայկովան։
Ավելի վաղ Շեյքի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Իրինան չի ներկայացել «Ոսկե Գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությանը՝ աշխատանքի պատճառով․
«Իրինա Շեյքն այդ օրն ուներ աշխատանքային պարտավորություններ։ Միջոցառման այցելությունը չէր մտնում նրա օրակարգի մեջ»,- ասել են մոդելի ներկայացուցիչները
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ զույգը բաժանվել է։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր