ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանը համաշխարհային խնդիրների մի մասն է». Օբամա
10:45, 19.10.2016 | mamul.am
5939 | 1

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Կրեմլը փոխանակ համաշխարհային խնդիրների լուծմանը մասնակցելու` խարխլում է միջազգային նորմերը: Այդ մասին Օբաման հայտարարել է Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի հետ հանդիպումից հետո ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում: Օբաման ստահոդ է համարել այն լուրերը, թե Վաշինգթոնը հարձակումներ է գործում ռուսասկան ինտերնետային հարթակների վրա:
«Ռուսաստանը հսկայական, կարևոր երկիր է` զինված ուժերով, որ զիջում է միայն մեր զինված ուժերին, ու այդ երկիրը պետք է մասնակցի համաշխարհային հարթակներում խնդիրների լուծմանն, այլ ոչ թե դրա մի մասը դառնա»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Որպես օրինակ` Օբաման մատնանշել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և Կրեմլի այլ գործողությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր