ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Իգոր Ակինֆեևը թարմացրել է Չեմպիոնների լիգայի հակառեկորդը
11:10, 19.10.2016 | mamul.am
6597 | 0

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը թարմացրել է Չեմպիոնների լիգայի խաղարկության հակառեկորդը։ Նա սեփական դարպասը գնդակ է ընդունել 40-րդ հանդիպումն անընդմեջ։ Դա տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան՝ «Մոնակո»-ի դեմ հանդիպման ընթացքում։ Խաղի 87-րդ րոպեին Բերնարդու Սիլվան գրավել է ԲԿՄԱ-ի դարպասը։ Նշենք, որ 30-ամյա Ակինֆեևը Չեմպիոնների լիգայի խաղարկության ընթացքում վերջին անգամ անառիկ է պահել դարպասը 2006 թվականի նոյեմբերի 1-ին՝ Լոնդոնում՝ «Արսենալ»-ի դեմ խաղում (0:0)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր