ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Բռնաբարությունից մահացած աղջկա մահն Արգենտինայում բողոքի մեծ ալիք է բարձրացրել
15:00, 20.10.2016 | mamul.am
13553 | 1

Նախորդ շաբաթ Արգենտինայի Մար դել Պլատա քաղաքում 2 տղամարդ հիվանդանոց են բերել Լուսիա Պերես անունով 16-ամյա աղջկա ու հայտարարել, թե աղջիկը թմրանյութերի չափից մեծ դոզա է ընդունել:
Բժշկական հետազոտության ժամանակ սեռական կոպիտ բռնության հետքեր են հայտնաբերվել: Հիվանդանոց տեղափոխելուց մի քանի ժամ անց աղջիկը մահացել է: Դատախազության տվյալներով` բռնաբարությունից առաջ աղջկան թմրանյութերի մեծ չափաբաժին են ներարկել, իսկ մահվան պատճառը ցավային շոկի հետևանքով առաջացած սրտի կաթվածն է դարձել:
2 կասկածյալները ձերբակալվել են կիրակի օրը, նրանց մեղադրանք է ներկայացվել բռնաբարության և սպանության համար:
Լուսիա Պերեսի մահը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ երկրում: Կանանց իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպությունները բողոքի ակցիաներ կազմակերպելու և աշխատավայրերում 1 ժամով աշխատանքը դադարեցնելու կոչեր են արել:
Արգենտինայից բացի, բողոքի քայլերթեր են կազմակրպվել Մեքսիկայում, Բոլիվիայում, Չիլիում, Պարագվայում և Ուրուգվայում:
Իրավապահների տվյալներով` Արգնետինայում յուրաքանչյուր 30 ժամվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 1 կին է մահանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր