ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցները ԵՄ-ը պահում է ռեզերվում. The Wall Street Journal
16:35, 20.10.2016 | mamul.am
7435 | 0

«Չորեքշաբթի Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները ճնշում գործադրեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա Սիրիայում իր վարքագծի կապակցությամբ: Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ պետք չէ բացառել Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը»,- գրում է The Wall Street Journal-ը:
Վերոնշյալ առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել ուշ երեկոյան, Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի համաժողովից մեկ օր առաջ, որում, ինչպես սպասվում է, դաշինքը կոչ կանի Ռուսաստանին անհապաղ դադարեցնել Հալեպի ռմբակոծումը, սակայն զերծ կմնա Մոսկվայի դեմ պատժամիջոցները խստացնելու միջոցառումներից:
Դիվանագետները հաղորդել են, որ «Մոսկվայի հետ Սիրիայի շուրջ բանակցությունների վերսկսման և Հալեպում ժամանակավոր հրադադարի կապակցությամբ, նրանք, ովքեր պնդում էին Մոսկվայի վրա ճնշման մեծացմանը, թուլացրել են ճնշումը»:
«Ես, միանշանակ, լուծում չեմ ակնկալում հօգուտ պատժամիջոցների»,- ասել է ԵՄ-ի բարձրաստիճան դիվանագետներից մեկը: Սակայն, նրա կարծիքով, նոր պատժամիջոցները պետք է քննարկել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր