Ղրղզստանի նախագահամետ Սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը դուրս է եկել մեծամասնության կոալիցիայից, ինչը, համաձայն երկրի Սահմանադրության, հանգեցրել է կառավարության հրաժարականի: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Նշվում է, թե պատճառն այն է, որ խմբակցությունն այլևս չի կիսում կոալիցիային անդամակից այլ խմբակցությունների քաղաքական հայացքները: |