Ճապոնիայում, Կոյա-սան լեռան ստորոտում գործող Ձիսոն-ին տաճարն աշխարհում գործող ամենատարօրինակ բուդդայական սրբավայրերից մեկն է: Արտաքինից այն ոչնչով չի տարբերվում մյուս տաճարներից, սակայն ներսից զարդարված է կնոջ կուրծք հիշեցնող տարատեսակ պատկերներով` փայտից, կտորից, պլաստիկից: Նախապես տաճարը կառուցված է եղել որպես սուրբ լեռան մուտք, սակայն մի անգամ այստեղ է եկել մի բժիշկ և յուրահատուկ աղոթք արել իր հիվանդներից մեկի համար, ով տառապելիս է եղել կրծքագեղձի քաղցկեղով: Այդ օրվանից տաճարում փոփոխություններ են սկսվել: Բժիշկը թույլտվություն է խնդրել տաճար բերել կրծքի տեսքով ընծա, հոգևորականները համաձայնել են և սկիզբ տվել ավանդույթին: Այդ օրվանից երկրի տարբեր վայրերից մարդիկ այստեղ են շտապում առողջ հղիության, կրծքով նորմալ կերակրելու, կրծքագեղձի քաղցկեղից բուժելու և նմանատիպ այլ խնդրանքներով աղոթելու համար` տաճար բերելով կրքծանման որևէ ընծա: |