ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Արցախն ընկնի, կավարտվի նաև Հայաստանի Հանրապետությունը
12:27, 20.09.2023
919 | 0
Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր ...

Ադրբեջանը գրոհում է Արցախի գրեթե բոլոր ուղղություններով (քարտեզում՝ մուգ կարմիրով հատվածը) ։
Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր։
Չեմ ուզում չստուգված տեղեկություններ հրապարակել ադրբեջանական բանակի կողմից գրավված տարածքների մասին, բայց դրանք կան։ Ու գնալով շատանալու են։
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, երբ լրանա Հայաստանի անկախության հերթական՝ 32-րդ ամյակը, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը բարձր տեքստեր կասի։Մինչդեռ եթե այսօր Արցախն ընկնի, կավարտվի նաև Հայաստանի Հանրապետությունը։
Ու դա բոլորս ենք զգալու մեր կաշվի վրա։
Առանց բացառության բոլորս։
Դրա դեմն առնելու համար այսօր երեկոյան լինելու եմ Հանրապետության հրապարակում.

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | լուրերը կարդալ թելեգրամում՝ t.me/varuzhandragoman
Հեղինակ` Arsi Gaspar Journalist
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Arsi Gaspar Journalist
դեպի վեր