ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ԱՀԱԶԱՆԳ ... Երուսաղեմում ՀՀ դեսպանից տեղեկություն չունեն. Իրավիճակը բարձիթողի է
19:41, 11.10.2023
530 | 0
Իրավիճակը բարձիթողի է, ոչ ոք չի կազմակերպում հայ համայնքի սննդի, ջրի, կեցության պայմանների ապահովումը ...

Երուսաղեմի հայ համայնքը մատնվել է կատարյալ անուշադրության։
Այնտեղ բնակվող շուրջ 2000 հայեր ներկա պահին գտնվում են հումանիտար աղետի եզրին։
Այս մասին տեղեկացա հայտնի հայ բանաստեղծուհի Անուշ Նակաշյանից։
Նրա խոսքերով, Երուսաղեմում Հայաստանի դեսպանից տեղեկություն չունեն։ Իրավիճակը բարձիթողի է, ոչ ոք չի կազմակերպում հայ համայնքի սննդի, ջրի, կեցության պայմանների ապահովումը։
Պահանջում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia -ը անհապաղ ձեռնարկի միջոցներ մեր հայրենակիցներին Երուսաղեմից, Իսրայելի ու Գազայի ողջ տարածքից տարհանելու համար։
Բոլոր մտավորականներին հաղորդում եմ, որ սարսափի ու անորոշության միջից օգնության ճիչ է հղում իրենց ընկերը` Անուշ Նակաշյանը.
Ձեր ընտրությունն է՝ լռել ու հեռուստացույցով հետևել աղետին, թե՞ օգնության ձեռք մեկնել.

Աստված Հայ Ազգին օգնական

Գրառումը Մարինա Խաչատրյանի ֆեյբուքյան էջից
Անուշ Նակաշյան
Հեղինակ` Arsi Gaspar Journalist
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Arsi Gaspar Journalist
դեպի վեր