ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
ՀԱՅԵՐԻ ՖՈԲԻԱՆԵՐԸ
20:43, 26.06.2013
3601 | 0

ՀԱՅԵՐԻ ՖՈԲԻԱՆԵՐԸ


Բնության մեջ գոյություն ունի ֆոբիաների 350-ից ավելի տեսակ: Առաջին հայացքից թվում է, թե սա ահռելի թիվ է և որ մեզ հայտնի են ֆոբիաների ամենատարածված տեսակներն ու դրանց անվանումները: Բայց սա թյուր կարծիք է: Որոշեցինք հարցում անցկացնել հայ հասարակության շրջանակներում և հասկանալ, թե ֆոբիաների որ տեսակներն են մեր ժողովրդի մոտ ամենատարածվածը: Շատ «անվախների» մոտ մեր հարցը ծիծաղ առաջացրեց, մյուսներին էլ երկար մտածելու առիթ տվեց: Այնուամենայնիվ հասկացանք, որ նրանցից շատերը երբեք չէին մտածել այդ ուղղությամբ: Պատասխաններից պարզ դարձավ, որ հայերի մոտ ամենատարածված վախերն են՝ ամբուլտոֆոբիան (վախ լողալուց), ավիաֆոբիան (վախ ինքնաթիռով թռչելուց), իզեպտերոֆոբիան (վախ միջատներից), վակկաֆոբիան (վախ արյունից), զեմմիֆոբիան (վախ առնետներից), կլաուստրոֆոբիան (վախ փակ տարածությունից), կոյմետրոֆոբիան (վախ գերեզմանոցից), լիգրոֆոբիան (վախ մութ տեղերից), նեկրոֆոբիան (վախ դիակից, թաղման պարագաներից), աիլուրոֆոբիան (վախ կատուներից), ցենոֆոբիան (վախ դատարկ սենյակներից) և այլն:

Փոխարենը պարզ է, որ հայերը հաստատ չեն տառապում ագիրոֆոբիայով (վախ փողոցից, ճանապարհն անցնելուց):

Սրանք ֆոբիաների այն տեսակներն են, որոնք ամենատարածվածն են ամբողջ աշխարհում, գոնե այս հարցում հայերը տարօրինակություն չեն դրսևորում և իրենց վախերով շատ չեն տարբերվում մյուս ազգերից:

Ըստ վիճակագրական տվյալների ամենատարածված ֆոբիաներն են բատոֆոբիան (վախ բարձրահարկ շենքերից), և կլաուստրոֆոբիան (վախ փակ տարածությունից):

Հուսանք, որ հոգեբանությունը «չի հնարի» ֆոբիաների հազար ու մի այլ ծիծաղելի ու տարօրինակ տեսակներ և այս ցանկը չի համալրվի ֆոբիաների նոր ոչ պակաս զավեշտական անուններով:


Օվսաննա Ծատուրյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Օվսան Ծատուրյան
դեպի վեր