ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
5 վտանգավոր ճանապարհները
22:39, 28.07.2015
6310 | 0

Աշխարհում գոյություն ունեն յուրօրինակ և վտանգներով լին ճանապարհներ, որոնք իրենց ոլորապտույտներով, կամուրջներով և թունելներով մեծ վտանգ են ներկայացնում այդտեղով երթևեկողների համար: Ճանապարհաշինարարները փորձել են հնարավորինս անվտանգ կառուցել բայց տվյալ տեղի աշխարհագրական պայմանները թույլ չեն տվել որպեսզի այդ ճանապարհները լինեն առավել անվտանգ:
Knew-all.com-ը ձեզ է ներկայացնում աշխարհում գոյություն ունեցող այդպիսի ճանապարհներից հինգը…

Զոջի Լա, Հնդկաստան



Իննը կիլոմետր երկարություն ունեցող այս ճանապարհը իրար է միացնում Լադակխ և Քաշմիր գյուղերը: բացի ճանապարհի նեղ լինելուց, վարորդների համար դժվարություններ են ստեղծում նաև ճանապարհին գտնվող՝ մերձակա գյուղերի, անասունները:

Յուգաս, Բոլիվիա


Առավել վտանգավոր ճանապարհներից մեկն է, այս ճանապարհը տարեկան 200-300 մարդկային կյանք է խլում: Ճանապարհի մի կողմը ժայռ է մյուսը՝ 600 մետր խորությամբ անդունդ…


Ատլանտյան ճանապարհ, Նորվեգիա


նորվեգիայում գտնվող այս ճանապարհը երկու ափամերձ բնակավայրերն իրար է միացնում: Ճանապարհը՝ յուրօրինակ ոլորանների պատճառով, գրավում է զբոսաշրջիկներին…


Գուոլյան թունել, Չինաստան


Այս ճանապարհը կառուցվել է մոտակա գյուղի բնակիչների կողմից, մինչև 1972 թվականը միակ ճանապարհն է եղել գյուղի և արտաքին աշխարի միջև: Հետագայում տեղական իշխանությունների հովանավորությամբ
1200- մետրանոց թունել է կառուցվել: Վերջինիս շինարարական աշխատանքներն ավարտելու համար 5 տարի է պահանջվել…

Թիանմեն լեռնային ճանապարհը, Չինաստան


Ճանապարհի երկարությունը 10 կիլոմետր է, ունի 99 ոլորան: Ճանապարհի սկզբի և վերջի միջև ընդհանուր տարբերությունը 1000 մետր է…




Զոջի Լա, Հնդկաստան
Յուգաս, Բոլիվիա
Ատլանտյան ճանապարհ, Նորվեգիա
Գուոլյան թունել, Չինաստան
Թիանմեն լեռնային ճանապարհը, Չինաստան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Օվսան Ծատուրյան
դեպի վեր