ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+17 °C
Հիգիենայի հրաշագործ ուժը
22:52, 09.06.2020
3248 | 0
Ուղղակի ծիծաղելի է, որ բոլորիս օրական հազար անգամ հորդորում եմ պարբերաբար լվանալ ձեռքերը՝ վարակվելուց խուսափելու համար: Հավատացեք, միայն սա հաստատ օգուտ չի տա: Այն, որ մարդը լողանում է հազվադեպ ու հագուստն էլ հաճախ չի փոխում, ձեռքերը լվանալով ինչպես պետք է խուսափի վարակից: Սա սովետական ժամանակաշրջանից մնացած սովորություն է, որն ուղղակի աղետալի է: Այդ սերունդը գտնում է, որ կարիք չկա պարբերաբար լողանալ, կիրակին նրանց լողանալու օրն է: Սա սովետական դաստիարակության և մտածելակերպի հետևանքն է, այս մարդիկ մեղք չունեն: Պետք է հորդորենք, որ պարբերաբար լոգանք ընդունեն և նույն հագուստով երկար չմնան: Հագուստը ևս համարվում է վարակի աղբյուր: Եթե այդ հագուստով դրսում երկար զբոսնել եք, եղել եք աշխատավայրում, ապա տանը դա այլևս մի կրեք: Այս կանոններն անտեսելով դուք դառնում ենք վարակի տարածման աղբյուր:
Երբեմն լսում ենք կանանց, ովքեր բողոքում են որ իրենց երեխաները կամ հարսները ամեն օր լողանում են: Նրանք անկեղծորեն հավատում են որ դա ամենևին էլ պարտադիր չէ: Սա հին ու նոր բարքերի պատերազմն է: Ձեր երեխաները լրիվ ուրիշ ժամանակաշրջանում են ծնվել, դաստիարակվել ու սովորություններ ձեռք բերել: Մարդուն մի հալածեք հիգիենային և մաքրությանը հետևելու համար: Այս ամենը պետք է արմատախիլ անել մեր հասարակության մտածելակերպից: Հիգիենային պետք է առավելագույն հետևեն ծերերը կամ նրանց խնամակալները: Ծերերն ամենամեծ ռիսկայում գոտում են գտնվում:
Հ.Գ. Այնպես որ մոռանում ենք այն համոզմունքի մասին, որ մենք ամենամաքուր ու կոկիկ ազգն ենք ու սկսում ենք առանց երկմտելու պարբերաբար լողանալ, միայն ձեռքերը լվանալով խնդիրը չի լուծվի:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Օվսան Ծատուրյան
դեպի վեր