ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Մեծ Բրիտանիայում բժիշկները 100-ամյա կնոջը տեղեկացրել են հղիության մասին
14:31, 21.07.2015
4773 | 0

Ֆերհեմ քաղաքից հարյուրամյա բրիտանուհի Դորիս Էյլինգը քաղաքային հիվանդանոցից նամակ է ստացել, ըստ որի՝ ինքը հղի է: Տարեց հիվանդին տեղեկացնում էին, որ նա պետք է ներկայանա հետազոտության և տա համապատասխան անալիզները՝ հաղորդում է The Sun-ը:

Ինչպես պարբերականին հաղորդել է Էյլինգը՝ փաստաթուղթն ընթերցելուց հետո նա միանգամից հասկացել է, որ ինչ-որ բան այնպես չէ, չնայած, որ անունն ու ծննդյան թիվը գինեկոլոգները ճիշտ էին նշել:

«Ես երեք երեխա ունեմ և 20 թոռ, բայց ես հղի չեմ եղել արդեն շուրջ 70 տարի: Ես 100 տարեկան եմ, ինչպե՞ս կարող էի հղիանալ», - նշել է կինը:

Հիվանդանոցի հետ կապ հաստատելով՝ Էյլինգը և նրա հարազատները պարզել են, որ սխալ է տեղի ունեցել: Տարեց կնոջից ու նրա ընտանիքից ներողություն են խնդրել անհագստության համար, որն առաջացրել էր այդ նամակը:

Ինչպես պատմել է կնոջ 76-ամյա որդին՝ մայրը լավ ծիծաղել է, երբ ամեն ինչ պարզ է դարձել:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Օվսան Ծատուրյան
դեպի վեր