ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Նյու Յորքի կենտրոնում բռնել են փողոցն անցնող ալիգատորին
14:23, 26.07.2015
5108 | 0

Նյու Յորքի կենդանիների խնամքի ծառայության աշխատակիցները փոքր ալիգատորի են բռնել, որը փողոցն էր անցնում քաղաքի կենտրոնում։ Այդ մասին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները։

Կենդանուն նկատել են Մանհեթընում, անցորդները։ Մոտ մեկ մետր երկարությամբ ալիգատորը բոլորովին չի վախեցել մարդկանցից եւ փորձել է անցնել մարդաշատ փողոցը։ Ենթադրաբար, նա ուղեւորվում էր Հարլեմի նեղուց, որը Մանհեթընը բաժանում է Բրոնքսից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ոստիկան Քրիս Մորելոյի խոսքով, կենդանին բավական կատաղած է եղել, ըստ ամենայնի, ինչ-որ մեկը լքել է իր ալիգատորին։ Անասնաբույժ Շոն Քեյսիի խոսքով, կենդանին հրաշալի վիճակում է։


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Օվսան Ծատուրյան
դեպի վեր