Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ այսօր կազմակերպվել էր Գ. Ստեփանյանին՝ Հեթանոս Գագոյին նվիրված շվեյցարական կարգով շախմատի հուշամրցաշար դպրոցական կարգային շախմատիստների /1-3/ միջև: Հուշամրցաշարն անցկացվեց Գ. Ստեփանյանի անվան հ. 135 դպրոցում: Հուշամրցաշարի մասնակիցները, նախքան մրցույթի մեկնարկը, այցելեցին Արցախյան ազատամարտի հերոսի հուշարձանին, որտեղ դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեց մեծարման հուշ-ցերեկույթ: Այս տարի լրանում է Հեթանոս Գագոյի մահվան 20-րդ տարելիցը, ուստի՝ հուշամրցաշարը հերոսի հիշատակին նվիրելը պատահական չէր. աշակերտների ուժերը իմաստուն խաղում չափելուց բացի այն նպատակ ուներ վերստին արժևորել մեծ հայորդու սխրանքները՝ նոր սերնդին դաստիարակելով ռազմահայրենասիրական ոգով: Հուշամրցաշարն անցկացվեց 7 փուլով՝ Նոր Նորքի տարբեր դպրոցներից ընդգրկված 58 աշակերտի մասնակցությամբ: Հուշամրցաշարին ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ով մրցավարական կազմի հետ միասին հետևեց խաղի ընթացքին: Ամփոփելով արդյունքները՝ ընտրվեցին Նոր Նորքի 10-ը լավագույն մարզիկներ, ովքեր պարգևատրվեցին «Զանգակ» հրատարակչության կողմից հատկացված գրքերով: Հաղթող մասնակիցները վաղը կհյուրընկալվեն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի մոտ՝ ստանալու իրենց շնորհակալագրերը, պատվոգրերն ու մրցանակները: Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նորանոր վերելքներ: Նկարները՝ այստեղ |