ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակության հերթական այցը ԼՂՀ
09:32, 06.12.2017
3928 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում ԼՂՀ-ում էր Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Աննա Դանիելյանի գլխավորությամբ:
Երևանի Նոր Նորք և ԼՂՀ Քաշաթաղ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում վարչական շրջանի ներկայացուցիչը այցելել է N զորամաս և ի նշան բարեկամության՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի անունից զորամասին փոխանցել նվերներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձևավորված համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր