ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նոր Նորք-Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղ. համագործակցություն
10:28, 20.11.2017
6455 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև: Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների, կրթության և գիտության աշխատողների խորհրդային տարածքի արհմիության աջակցությամբ իրականացվել է հերթական ծրագիրը. Նոր Նորք վարչական շրջանի Թ. Կրպեյանի անվան հ.62 ավագ դպրոցի աշակերտները փոխտնօրենի, մանկավարժների և կրթության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրընկալվել են Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Լիճք համայնքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Թ. Կրպեյանի անվան հ.62 ավագ դպրոցի աշակերտները ներկայացրել են ռազմահայրենասիրական միջոցառում՝ նվիրված Թ. Կրպեյանի 50-ամյակին: Պատասխան միջոցառմամբ ելույթ են ունեցել նաև Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի սաները: Միջոցառման ավարտին ներկաների համար արիության դաս է անցկացրել «Արծիվ մահապարտներ» գումարտակից ամենատարեց մահապարտը՝ Ս. Մաթևոսյանը: Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից դպրոցին է նվիրաբերվել հուշանվեր: Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք համագործակցության ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց համայնքի պատմամշակութային վայրեր:
Նկարները` այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր