Հունվարի 28-ին Բամբակաշատի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց Հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին 6-րդ, 7-րդ և 11-րդ դասարանի աշակերտները: Ելույթ ունեցավ նաև զինղեկ Հրաչյա Այվազյանը: Միջոցառման ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Միջոցառումը ավարտվեց հայրենասիրական երգ ու պարով: Դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը իր ելույթում նշեց, որ մեր բանակը հայ ժողովրդի հպարտության և խաղաղության երաշխավորն է, փառք և պարծանք բոլոր նրանց, ովքեր ծառայում և հզորացնում են ՀՀ զինված ուժերը։ |