ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Ցերեկույթ` «Երեխայի իրավունքները»
17:55, 09.11.2013
3933 | 0


Ս/թ նոյեմբերի 1-ին Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը կազմակերպեց ցերեկույթ` նվիրված երեխայի իրավունքներին:

Բացման խոսքի մեջ նշվեց, որ երեխաները մեր ապագայի ոսկեթև հրեշտակներն են, տա Աստված, որ նրանք միշտ ապրեն` հմայված աշխարհի հեքիաթով և ողջունեն բացվող բոլոր արշալույսները:

Նշվեց, որ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր անձ:

Աշակերտները ներկայացրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների Հռչակագրից և Երեխայի իրավունքների Համաձայնագրից մի շարք հոդվածներ: Այդ ընթացքում կատարվում էին նաև երեխաներին նվիրված երգեր:

Երեխաները միշտ էլ եղել են մարդկային հասարակության ուշադրության կենտրոնում, հայ գրողներից և բանաստեղծներից շատերը իրենց ստեղծագործություններում հաճախ են անդրադարձել այդ թեմային:

Աշակերտները հնչեցրին Հովհաննես Թումանյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Միքայել Նալբանդյանի և այլ շատ բանաստեղծների ստեղծագործություններ` նվիրված երեխաներին:

Փակման խոսքի մեջ ցերեկույթը վարողի կողմից հնչեցին բարեմաղթանքի խոսքեր` աշակերտներին ուղղված:

Թող բոլոր երեխաները լինեն առողջ, կարգապահ և աշխատասեր, որպեսզի բարձր առաջադիմությամբ հիմքեր ստեղծեն հայրենիքին արժանի և օգտակար մարդիկ դառնալու համար:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5106 | 0
դեպի վեր