ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Հայոց բանակի հաղթական ճակատամարտերը
14:56, 11.02.2015
4700 | 0

Սույն թվականի փետրվարի 5-ին Արմավիվիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը կազմակերպեց հայրենագիտական դաս` նվիրված հայոց բանակի 23-րդ տարելիցին:

Իր ներածական խոսքը ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը սկսեց Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերով . «Հայրենապաշտպան դաստիարակություն` ահա մեր փրկության խարիսխը»:

Շարունակելով իր խոսքը` ներկայացրեց, թե ինչ պայմաններում ստեղծվեց հայոց ազգային բանակը, որը պետք է ամուր պատվար դառնար հայոց անկախ պետականության պաշտպանության գործում:

Այնուհետև աշակերտները հնչեցրին հայոց բանակի վերաբերյալ թևավոր խոսքեր, ներկայացրին Խոշաբի, Տիգրանակերտի, Արածանիի, Ձիրավի ճակատամարտերը` վերլուծելով հայկական կողմի մարտավարությունը:

Դասի վերջում աշակերտները արտահայտեցին իրենց կարծիքները, թե ինչպես կարելի է հզորացնել հայոց բանակը և դարձնել էլ ավելի մարտունակ:

Եզրափակիչ խոսքում Ցողիկ Ազիզյանը նշեց, որ յուրաքանչյուր հայ պատանու նվիրական պարտքն է ծառայել հայոց բանակում և հպարտությամբ արտասանել . «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» խոսքերը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5107 | 0
դեպի վեր