Նոր Նորք վարչական շրջանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկեց «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի շրջանային փուլը: Բացման արարողությանն իրենց երաժշտական ողջույնն էին բերել Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախումբը, մշակույթի կենտրոնի պարախմբերը, «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի «Էմբոլադա» պարային համույթը: Մասնակից ընտանիքների երեխաներին բաժանվեցին Նոր Նորք տարբերանշանով շապիկներ: Մրցույթի կանոնակարգի համաձայն ընտանիքներն իրենց ուժերը չափեցին տարբեր մարզաձևերում՝ խաղային փոխանցումավազք` 30մ, բասկետբոլի գնդակով վարժություն, պարանի ձգում, հեռացատկ տեղից, խաղային փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակով և հրաձգություն օդամղիչ հրացանով: ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2014թ մրցույթի շրջանային բոլոր փուլերը կազմակերպվեցին կանոնակարգային պահանջներին համապատասխան, իսկ հրաձգության մրցումն անցկացվեց Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ կազմակերպվեց նաև ճանաչողական փոքրիկ էքսկուրս մասնակից ընտանիքների համար: Մրցույթի հաղթող ընտանիքները դուրս կգան քաղաքային փուլ, ինչպես նաև կպարգևատրվեն դրամական պարգևներով և մարզահագուստներով: Նկարները՝ այստեղ |