ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Այս ամենն այն է, ինչ կա կյանքում
21:07, 20.12.2012
2608 | 0

Ես պայքարում եմ իմ կյանքում պատահած ամեն մի դժվարության դեմ, դա ՈՒԺՆ է, որ ես ունեմ:

Ես շրջանցում եմ կյանքի բոլոր վատ էջերը, որոնք հաճախ են ինձ այցի գալիս, դա ԿԱՄՔՆ է, որ ես ունեմ:

Ես փնտրում եմ ելք ամեն մի հարցի լուծման համար, դա ՇՐՋԱՀԱՅԱՑՈՒԹՅՈՒՆՆ է, որ ես ունեմ:

Ես փորձում եմ ցանկացած շրջապատում լինել տվյալ պահին հարմար, դա ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ է, որ ես ունեմ:

Ցանկացած իրավիճակից փորձում եմ դուրս գալ պատվով, դա ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ է, որ ես ունեմ:

Իմ կյանքի տարբեր էտապներում լինում են հիասթափություններ, բայց ես անհույս չեմ, ես ունեմ ՀՈՒՅՍ, որ մի պայծառ առավոտ իմ պատուհանից էլ ներս կթափանցեն արևի շողերը, ու ես էլ կզգամ կյանքի իրական ջերմությունը:

Ես փորձում եմ միշտ դուրս գալ կյանքի անարդարությունից, դա ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺՆ է, որ իմ մեջ կա:

Ես ապրել եմ կյանքի մի չնչին մասը միայն, բայց ապրել եմ տարբեր էտապներում, ես ունեմ կյանքի որոշակի ՓՈՐՁ:

Իսկ այս ամենի հիմքում ՍԵՐՆ է, որ կա կյանքում ու բոլորի սրտերում:

Իսկ այս ամենն այն է, ինչ կա կյանքում ընդհանրապես:

Հեղինակ` H.. M..
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
H.. M..
23:10, 27.10.2013
11650 | 0
23:03, 27.10.2013
10325 | 0
19:39, 28.05.2013
36584 | 0
00:07, 26.01.2013
16954 | 0
19:43, 19.01.2013
13816 | 0
19:35, 19.01.2013
38631 | 0
19:29, 19.01.2013
37161 | 0
դեպի վեր