ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Անի Քանանյան. ՙԱրվեստանոցն այն վայրն է, որտեղ կա մենություն և ամեն ինչ՚
00:06, 26.12.2012
5581 | 3

Երեկոյան մթնշաղին գրեթե ամեն օրվա պես այսօր էլ արվեստանոցից լսվում է գիթառի հնչյունների ձայնը:

Նկարներ, ներկեր, նատյուրմորդ, բատիկաներ, կավե քանդակներ, ահա նկարչուհի Անիի արվեստանոցի հիմնական բնակիչները:

Թիթեռներ, գրքեր, փուչիկներ, երաժշտություն և այսպես մի ամբողջ շարք, ահա այն ինչ սիրում է նա:

«Ես սիրում եմ նվագել չգրված հնչյուններ, դրանք գալիս են հանկարծակի, գալիս են իմ հոգուց», -ասում է Անին:

Երկրորդ անգամ Անիի հետ հանդիպեցի ակադեմիայում: Երբ նա ակադեմիայում մտնում է արվեստանոց, ընկերուհիների դեմքին հայտնվում է ժպիտ:

«Նա իր հետ լսարան է բերում թիթեռների նրբություն, բարություն ու ժպիտ», -մի բառով ասաց ընկերուհին՝ Անին:

Շատ է սիրում նկարել իրեն, դրանով նա փորձում է բացահայտել իրեն:

«Ամեն անգամ ինձ նկարելիս մի նոր բան եմ հայտնաբերում իմ մեջ, մտածում եմ, որ բացահայտելով ինձ հեշտությամբ կբացահայտեմ դիմացինիս»:

Նկարել սկսել է մանկուց. «Առաջին զբաղմունքս եղել է նկարելը, փոքր ժամանակ չեմ մտածել, որ այսօր նկաարչուհի կդառնամ, բայց միևնույն ժամանակ ինչքան անցնում էր ժամանակը, հասկանում էի, որ նկարելն իմն է», - ասաց նկարչուհին:

Նկարներում թեմաները ժամանակի ընթացքում փոփոխվել են, եղել է մի շրջան, որ կոմպոզիցիաները բողոք են արտահայտել, հիմա փոփոխվել են:

Զրուցելու ընթացքում նա մանրանկարներ էր անում:«Այնքան էլ չեմ սիրում մանրանկար անել, այն իմը չէ, ուղղակի հանձնարարված է նկարում եմ», - ձեռքում վրձինը դանդաղ շարժելով ասում է Անին:

Հիմա սովորում է կերամիկայի բաժնի 3-րդ կուսում. «Սիրում եմ կավի հետ աշխատել, ստեղծել նոր քանդակներ, ընդհանրապես սիրում եմ կավը»:

Անին մանուկ դարձած հիշում է. «Առաջին անհատական ցուցահանդեսս 10 տարեկանում եմ ներկայացրել, որ հիշում եմ, թե ինչքան էի ոգևորվել ու դրանից այն կողմ ինձ համար ոչինչ չկար, հիմա ծիծաղով եմ հիշում»:

Անին Ջավախքից է, ուստի իր ամենակարևոր ցուցահանդեսը համարում է 2010թ-ի ապրիլի 24-ին նվիրված Ջավախքը ներկայացնող նկարիչների ցուցահանդեսը:

Բացի այս ամենից Անին սիրում է կարդալ, մելոդրամաներ, հոգեբանակն գրքեր, միշտ լսում է Էլմիրա Մակարյանի, Աննա Մայիլյանի երգերը, շարքը լրացնում է նաև Ենիգմա խումբը, դասական ռոքը: Առանձնահատուկ սիրում է Արթուր Մեսչյանին ու նրա արվեստը: «Շատ բան է ամփոփված նրա երգերում, ուրիշ ոչ մի հեղինակային երգչի ստեղծագործություններում չեմ նկատել այդքան խորություն »:

Ստեղծել է իր սիրած նկարիչների շարքը՝ Բրեյգ, Վան Գոգ, Պիկասո, Ռենար, յուրաքանչյուրի մեջ տարբեր հոգի է տեսնումն: Գրողներից առանձնացնում է Պ. Սևակ, Հ. Սահյան, Վ. Տերյան, Հ. Շիրազ, Շեքսպիր, Պ. Կոեյլո: ՈՒնի Կոեյլոի ստեղծագործությունների հավաքածու:

Անին ասում է. «Ինչ ուզում է պատահի երբեք չպետք է մոռանաս անցյալը, առանց որի չես կարող ապրել ներկայում, երբեք չպետք է մոռանաս նրանց, ովքեր քո կողքին են»:

Օրվա վերջում լինելով արվեստանոցում, վրձնի շնորհիվ ծնվում են մենայնության պատկերներ, առանձնանալով այնտեղ Անին վերցնում է իր ընկերներից մեկին՝ գիթառին ու ստեղծում իր գեղտրիկ աշխարհը:

Հեղինակ` H.. M..
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
H.. M..
23:10, 27.10.2013
11652 | 0
23:03, 27.10.2013
10325 | 0
19:39, 28.05.2013
36584 | 0
00:07, 26.01.2013
16954 | 0
19:43, 19.01.2013
13816 | 0
19:35, 19.01.2013
38632 | 0
19:29, 19.01.2013
37161 | 0
դեպի վեր