ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Փորձենք Ամանորին ուրախացնել մանկատան երեխաներին
19:22, 28.12.2012
3437 | 0

Մեր կյանքի հերթական Ամանորը...Հավատացած եմ, որ մեզանից յուրաքանչյուրը Ամանորից մի քանի շաբաթ առաջ ուրախությամբ է պատրաստվում այդ տոնին:

Նվերներ, փուչիկներ, հրավառության... ամեն ինչ անում ենք տոնը իսկապես վառ ու լուսավոր դարձնելու համար: Բայց մեզանից քանիսն են մտածում, որ մեր կողքին կան երեխաներ, որոնց կյանքը վառ ու լուսավոր չէ, և նրանց կյանքը մենք պիտի դարձնենք այդպիսին:

Հավատացած եմ, որ մեզանից ամեն մեկը Ամանորին 10-յակ տուն է հյուր գնում, ընդունում հյուրեր ու ուրախանում ընկերական շրջապատում: Էլ չեմ ասում, որ ամեն ինչ անում ենք դեկտեմբերի 31-ի գիշերը անմոռաց դարձնելու համար, որ ամեն տարի հիշենք անցած դեկտեմբերի 31-ը ու ուրախանանք ընկերներով:

Բայց ո՞վ է տարվա ընթացքում գոնե մեկ անգամ հիշում մանակատան երեխաներին: Ո՞վ է մտածում, թե ինչպես են նրանք նշում Նոր տարին և ընդհանրապես ինչպե՞ս են նրանք ապրում:

Եթե մեզանից յուրաքանչյուրը շաբաթվա ընթացքում գոնե մեկ օր իրեն թույլ չտա այնպիսի ճոխություններ, ինչպիսիք մենք տեսնում ենք ամեն քայլափոխի ու այդ գումարով գնի ինչ-որ մի բան իր հարևանությամբ ապրող երեխայի համար, ով իսկապես դրա կարիքը ունի, հավատացած եղեք, որ ոչ միայն երեխան լավ կզգա իրեն, այլ նաև մենք:

Եկեք այսուհետ մտածենք մեր կողքին ապրող այն երեխայի մասին, ով ունի դրա կարիքը:

Եկեք այս Ամանորը դարձնենք կարիքավոր երեխաների համար ինչ-որ չափով անմոռաց, թեկուզ չնչին արարքներով, որովհետև նրանք իսկապես ունեն մեր կարիքը:

Եկեք յուրաքանչյուրս Ամանորին ամեն մեկին հյուր գնալիս վերցնենք սեղանից ինչ-որ բան, հավաքենք տոպրակում և տանք կարիքավոր երեխաներին:

ՆՐԱՆՔ ՇԱՏ ԿՈՒՐԱԽԱՆԱՆ:


(Եթե ընթերցողներից ինչ-որ մեկը որևէ անգամ օգնել է կարիքավոր երեխաների, խնդրում եմ հաղորդագրության տեսքով գրեք, նախապես շնորհակալություն)

Հեղինակ` H.. M..
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
H.. M..
23:10, 27.10.2013
11652 | 0
23:03, 27.10.2013
10325 | 0
19:39, 28.05.2013
36584 | 0
00:07, 26.01.2013
16954 | 0
19:43, 19.01.2013
13816 | 0
19:35, 19.01.2013
38632 | 0
19:29, 19.01.2013
37161 | 0
դեպի վեր