ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Հրապարակ»թերթում տպագրված հոդվածին պատասխանում են
16:01, 07.08.2014
1352 | 0

ՀՐԱՊԱՐԱԿ թերթի խմբագրությանը.

«Փրկարար գեներալ Ալիկ Պետրոսյանը փրկում է ընդերքի ջրերը» հոդվածի անհասցե հեղինակին.


Հարգելի անծանոթուհի Կարին Ավետիսյան.

Ես չեմ ուզում շիկացնել մթնոլորտը, քանի որ Ձեր գրվածքն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: Չնայած առաջացած վրդովմունքին, ես կրկին ու կրկին ընթերցեցի ձեր հյուսած սին պատմությունը հարգարժան գեներալի, ազատամարտիկներիս կռվի դաշտ առաջնորդած և այնտեղ հասարակ զինվորի պես մեզ հետ մարտնչած մեր հրամանատարի մասին:

Ասենք այն, որ Պետրոսյանն արդեն 10 տարուց ավելի էր փրկարար ծառայության փոխտնօրեն, երբ այդ համակարգի նախարար նշանակվեց Ա.Երիցյանը, որը Ա.Պետրոսյանի հետ նույն Տավուշի մարզում գիշեր ցերեկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը, փրկում էին 146 կիլոմետրի վրա /Երևան – Ալավերդի – Բագրատաշեն/ սողանքի տակ հայտնված աղետյալներին, նյութական արժեքներև ու հանգստացնում զոհվածների հարազատներին…

Մայիս Միրզոյան- Ճայի մասին ասեմ, որ շուրջ 10 տարի է՝ պաշտոնաթող գնդապետ է, և ոչ մի կապ չունի Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Ինչպես որ ԱԻՆ-ը ոչ մի կապ չունի ջրհորների կառուցման թույլտվության հետ:

…Դրաստամատ Կանայանի աճյունի տեղափոխման ժամանակ Ա.Պետրոսյանն արդեն ՊՆ փոխնախարար չէր:

Հանձնաժողովի անդամ լինելով հանդերձ, Կանայանի դագաղը Բոստոն նահանգում, պատվիրել է նրա որդի Մարտիրոս Կանայանը՝, , Դրո, , հիմնադրամի նախագահը, առանց բարբաջված քանդակի / կա տեսագրությունը, ի դեպ, «Զինուժում», որտեղ պարզ նկատելի է՝ դագաղը հատուկ նյութերից էր պատրաստված և չուներ ոչ մի նախշ /, և ինքն անձամբ է վերահուղարկավորել:

Ինչ վերաբերում է Ա.Պետրոսյանի բնակարանի դռանը, դա նրա մարտական ընկեր Մամիկոնի ձեռքի գործն է, որ նա անձամբ է տեղադրել 1998-99թթ, դեռ չվերանորոգված ժամանակ: Իսկ Դ.Կանայանի վերահուղարկավորումը տեղի է ունեցել 2000թ. մայիսի 28-ին /Ապարանում/:

Ի դեպ, Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ /հրամանատար՝ Վազգեն Սարգսյան/ պաշտպանության կոմիտեի կազմզորահավաքային բաժնի պետ, Արցախի հարցերով ՊՆ օգնական, ՊՆ տեղակալ /1993-2000թթ./ Աստվածատուր Պետրոսյանը, այս օրերին էլ զբաղված էր սահմանային իրադրություններով, լավ կլիներ ընթերցեիք «Ոտնձգություններ սահմանում. Արձագանքում են Արծիվ մահապարտները» հոդվածը, այնժամ միգուցե իմանայիք, որ Ա.Պետրոսյանը ոչ միայն ձևավորել է Վազգեն Սարգսյանի կոչով «Արծիվ» մահապարտների գումարտակը, այլ երկապահ ջոկատները, և դրանց հիմքի վրա ստեղծված «Արծիվ-1» ից մինչև «Արծիվ-33» գումարտակները, օպերատիվ խմբերը, միշտ բանակի կողքին է, և հատկապես այս օրերին՝ Նոյեմբերյանից Մեղրի և Արցախի սահմանների ողջ երկայնքով:

Պաշտպանության նախարարներ Վ.Սարգսյանի, Վ.Մանուկյանի. Ս.Սարգսյանի, Վ.Հարությունյանի, Մ.Հարությունյանի, այժմ էլ Ս.Օհանյանի, անցյալի և ներկայիս բոլոր գլխավոր շտաբի պետերի, տեղակալների և բանակի հիմնադիր ողջ ֆիդայի և կադրային հրամանատարության/անկախ կուսակցական պատկանելությունից/, ողջ սպայակազմի, ազատամարտիկների, զինվորների և զոհված հերոսների հետ… մասնակիցն է պատերազմին, և չի գրում կեղծ ու շինծու պատմություններ, և բանսարկություններ:

Երբեք ուշ չի սթափվել: Այսուհետև մարդկանց մասին հոդված տպելուց առաջ, զրուցեք այդ մարդկանց հետ:

Ի միջայլոց, գիտե՞ք, որ Վ.Ավետիսյանը, որ Ձեր ազգանվանակիցն է, և ում համար իրապես ցավում ենք բոլորս էլ, Ա.Պետրոսյանի և Հովսեփ Հովսեփյանի հետ, նրանց ղեկավարությամբ է անցել մեծ մարտական ուղի, և անձամբ Ա.Պետրոսյանի ներկայացմամբ է պարգևատրվել: Հարցրեք գոնե նրան, թե Ձեր հրապարակախոսության մեջ ո՞րն է ճշմարիտը: Նա էլ է ամբաստանության զոհ / Կարդացեք Ա.Պետրոսյանի հարցազրույցը «Տեսակետ» -ում, 08.05.2014թ./:

Ինչ որ է, երևում է, որ նյութը պատվիրված է:

Գուցե պատվիրողներից մեկն էլ իսկական դասալիքներից մե՞կն է, Անդրանիկ զորավարի վրա քմծիծաղող ձեր «հերոսներից» … Երևի «Թումանյանի մասին» հատվա՞ծն էլ են նրանք հորինել…


Լրացում- Նոյեմբերյանի մասին. Պետրոսյանը միակ հրամանատարն էր, որ գաղտնի կերպով «Կալցո» օպերացիայի ժամանակ, ի հեճուկս ընդդիմախոսների, դուրս բերեց Ոսկեպարում շրջափակման մեջ հայտնված ջոկատներին, այդ թվում Նաիրիի շրջանի, Վանաձորի և Լոռվա ջոկատներին՝ Խաչիկ Սիմոնյանի, Անաստասի, Գարիկի, և լրագրող ազատամարտիկ Շավոյի հետ միասին: Դրա մասին էլ կան պատմող կենդանի կադրեր: Ի դեպ հրավիրում ենք օոստոսի 15-ին, ժամը 21.00-ին Եռաբլուր պանթեոն, մահապարտների հատուկ նշանակության գումարտակի 22-ամյակին նվիրված փառաց արարաողությանը: Այսպես ավելի լավ կճանաչեք բոլորիս, և մեր գործը: «Գործն է անմահ, լավ իմացեք...» /Հ.Թումանյան/:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ-ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ


Մ.ԽԵՉՈՅԱՆ

Ս.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մ. ԱՂՋՈՅԱՆ

Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Մ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

և բազում այլ ազատամարտիկներ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5042 | 0
14:55, 19.02.2018
5257 | 0
17:32, 11.01.2018
5037 | 0
դեպի վեր