Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.41, EUR 535.10, RUB 7.57, GBP 594.04
+24 °C, +22 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ- ԵՐԿՐԱՊԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
01:48, 29.09.2018

• Վերահաստատելով մեր նվիրվածությունը երկրապահական հիմնադիր սկզբունքներին և ձևավորված ավանդույթներին.

• Մերժելով երկրապահին խորթ երևույթները` երկրի և մեր ներքին հարցերի ստիպողական և ուժային լուծման մեթոդները.

• Խորապես մտահոգված երկրապահ ազատամարտիկների և «Երկրապահ կամավորականների միություն» Հ/Կ ճակատագրով,

• Դիտարկելով, որպես առաջնահերթություն` մեր ժողովրդի անվտանգության ապահովումը, երկրապահի և բանակի ձեռքբերումների ամրապնդումը,

• Միևնույն ժամանակ կարևորելով Երկրապահի` որպես հայրենյաց պաշտպանի ինքնության և նկարագրի մեջ մեր և բոլոր երկրապահների մասնակցության անհրաժեշտությունը,

• Առաջնորդվելով մեր զինակից ընկերների և Երկապահ ազատամաարտիկների մեծամասնության պահանջով,

Հայտարարում ենք`

• Մենք, և մեզ աջակցող գրեթե բոլոր երկրապահները և ազատամարտիկները, վճռականությամբ լի ենք շարունակելու մեր գործունեությունը առանց ետին մտքերի, անձնական, խմբակային և քաղաքական շահերի, ԵԿՄ շարքերում, դառնալով միասնության և արդարամտության երկրապահ դրոշակակիր, անկախ կուսակցական պատկանելությունից, հասարակության մեջ գրաված դիրքից, հեղինակությունից և պաշտոնից, - առաջնային պլանում ունենալով անհատի, հասարակության, բանակի և պետության անվտանգության ապահովումը և հանուն որի` լծվել ոչ միայն ռազմի գործի, այլ բազմակողմանի և բեղմնավոր աշխատանքի, նոր սերնդի հետ համահունչ քայլելու, առողջ տրամաբանելու, ստեղծագործելու և բարեկեցիկ ապրելու համար:

• Մենք և բոլոր մեր զինակից ընկերները գիտակցում ենք, որ միայն մեր անդուլ, քրտնաջան, հանդուրժողականոության, փոխադարձ հարգանքով և վստահությամբ պայմանավորված` ծրագրված գործունեության շնորհիվ Երկրապահ ազատամարտիկների շահերը պաշտպանող ԵԿՄ միասնական կամքի և գաղափարի ամրապնդմամբ, սերունդներին, այս դասը և փորձառությունը հանձնելու նպատակով, յուրաքանչյուրս նպաստ ենք բերելու երկրապահի հեղինակության վերականգնմանը,

• Առաջնային խնդիր ենք համարելու ԵԿՄ-ի և նրանից այս կամ այն կողմ օտարված անդամների համար` մերանի դեր ստանձնել հասարակական համերաշխության հաստատման և առճակատող բևեռացումների հարթեցման հարցերի լուծման գործում,

• Վերադարձի ճանապարհ ենք հարթելու Երկրապահի երդմանը հավատարիմ, սակայն տարբեր ճամբարներում և ճամփաներում դեգերող Երկրապահի միասնական, գրագետ և օրինապահ գործունեությանը ծարավ, բարի անուն ու համբավ վաստակած արժանավոր ազատամարտիկներին,

• Կրկին կոչ ենք անում մեր ազատամարտիկներին, երբ մեր շեմին չոքել է պատերազմի կրկին բորբոքման վտանգը,

• Արցախի ճանաչումը դարձել է օրվա հրամայական,

• Մեր ողջ ուժն, ու մտավոր և ոգեղեն կարողությունը նպատակամղվելու է մեր ապագային և սերնդին սպառնացող վտանգների հաղթահարմանը և աճող սպառնալիքներին դիմակայելուն,

-Այդ ճանապարհը հաղթահարելիս մենք ելնում ենք մեր իսկ համահայկական դիմադրողականությունից, ամուր կեցվածքից, նորագույն տեխնոլոգիական համալիր, թռիչքային զարգացումներից, ոգու և հավատի ամրակուռ դաշինքով անխուսափելիորեն պետք է ամրապնդենք մեր հողը և հայրենին:

• Մեր ժողովրդի հաղթանակի բանալին զսպանակի պես ձիգ բանակն է, և նրան սնուցող ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՂ- ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ, ԵՐԿՐԻ ԶԱՐԿԵՐԱԿ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԵՐ ՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ:

«Այնպես, որ թող կասկածի ժանգը ձեզ չտանջի, յուրայինների մեջ թշնամի մի փնտրեք բոլորս ալ հայուն մարմնավորող միս ու արյուն ունեցող աշխարհաշեն ու ստեղծող մի ողջ ու ողջակիզվող ժողովուրդ ենք»:

• ՈՒստի այլևս մենք հերքում ենք բոլոր տեսակի լուրերն ու ասեկոսները, որոնք վերաբերում են Երկրապահի «քանդվելուն», որը երբևէ օրինական ուժ չի կարող ստանալ: «ԵՐԿՐԱՊԱՀԸ» պետք է վերակազմակերպվի, և դառնա Պաշտպանության նախարարությանը կից, բանակը սնուցող ազգային կառույց, ոչ միայն վետերանների և ազատամարտիկների միություն, այլ` բանակից վերադարձած զինապարտների, հատուկ նշանակության զորախմբերից զորացրված, սակայն անհրաժեշտության դեպքում զորահավաքագրված` պրոֆեսիոնալներից կազմված հատուկ բրիգադների վերածված, պատերազմն իր վրա վերցնող հատուկ նշանակությամբ զորախումբ, այլ նաև գիտական, արտադրական, և թիկունքային յուրահատուկ լաբորատորիա` փորձառության, խորհրդատվական կենտրոն, մասնագիտական, ռազմահայրենասիրական, և ազգային ինքնությունն ու ազգային շահը հետամտող և հետպնդող նվիրյալների դաշինք…

- ԵՎս մեկ անգամ շեշտում ենք, որ շարունակելով մեր գործը ԵԿՄ-ում, ստեղծելու ենք փոխադարձ հանդուժողականության և վստահության մթնոլորտ, Երկրապահը համախմբելու, նրա բարի համբավը և անունը վերականգնելու, նրա գրագետ գործունեությունը վերակազմակերպելու ի փառս հայկական բանակի և ռազմարվեստի զարգացման, նոր Հայաստանի զորացման, նոր սերնդի ուրույն, գիտակից, երջանկավետ ազգային դիմագծի կերտման, երկրի և համայն հայության հաղթաքայլի և համապարփակ անվտանգության հաստատման գրավական` սիրով լեցուն համերաշխ, բարենորոգ ու հաղթանակած Հայաստան կառուցելու համար:


Երկրապահ ազատամարտիկներ, երկրապահ սպաներ, երկրապահ մասնագետներ, երկրապահ ռազմիկներ, ռազմի գործիչներ, աշխատավորներ, զինվորներ`

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԱՐԲԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՄԱՐՏԻՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՎԱՐՈՒԺԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ…
/ցանկը շարունակելի/

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
17:32, 11.01.2018
դեպի վեր