ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Խաղն ավարտվեց... (իրական պատմություն)
13:25, 07.01.2013
4106 | 4

Ամեն ինչ վերջացավ... Ծաղկաձոր գնալու երազանքը մի քանի վայրկյանում հոդս ցնդեց: Երկու օր առաջ, ընկերս՝ Արամը եկավ մեր տուն:

- Խաղ եմ կազմակերպել, շատ եմ ուզում, որ դու էլ մասնակցես, ընկերներով պիտի խաղանք, Ֆորտ Բոյարի նման խաղ է, - ասաց նա մեծ ոգևորությամբ ու բացատրեց խաղի կանոնները, պիտի զույգերով գնանք մոտակա 5 գյուղերը ու գտնենք մեր նշանները, ով առաջինը գտավ նա կհաղթի, ու չի մասնակցի Ծաղկաձոր գնալու ծախսերին: Առաջին հայացքից շատ հետաքրքիր ու խոստումնալից թվաց, հայրս թույլ տվեց մասնակցել: Արամի ոգևորությունը փոխանցվեց ինձ: Հաջորդ օրը հավաքվեցինք Արամենց տանը, կազմեցինք զույգերը, ու ամեն մեկը իր մեքենայով ընթացավ... չէ ավելի ճիշտ սլացավ առաջ...Յուրաքանչյուրն ուզում էր ինքն առաջինը հասներ ու գտներ նշանները: Մեքենան, որում ես էի, սկսեց արագ ընթանալ: Խնդրեցի նրան, որ կամաց վարի, բայց ես ուշացա... հարվածը կողքի մեքենային այնքան ուժգին էր, որ վթարի պահին ես ինձ մոռացած նայում էի երկնքում թռչող սև մեքենային, որը մի քանի վայրկյան օդում պտտվելուց հետո ընկավ մոտակա բլուրներին: Ասում են, որ երազը 3 վայրկյան է տևում, այդ պահն էլ 3 վայրկյան տևեց: Մեր մեքենան բարեբախտաբար ոլոր-մոլոր գնալուց հետո վերջապես կանգնեց, ես դուրս նետվեցի, բայց արդեն այնքան վախեցած, որ ոտքի վրա չէի կարողանում կանգնել: Բարեբախտաբար «թռչող մեքենայի ուղևորներին» ոչինչ չէր եղել: Բոլորի դեմքին վախ կար, ես շփոթված նայում էի աջ ու ձախ: Ինձ շատ վատ էի զգում, թևերս ցավում էին, երևի վթարի պահին հարվածել էի, չէի հիշում: Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ նման բան կարող է պատահել: Հրաշքով փրկվեցինք: Մոտակա գյուղում վախը չափող մի ծեր կին կար, Արամը անմիջապես բոլորիս տարավ նրա մոտ:

- Դու վախեցած ես, բայց վախդ դուրս եկավ, -ասաց խորհրդավոր կինը: Նրա մոտից դուրս գալուց հետո մի քիչ թեթևություն զգացի, բայց ձեռքերս դեռ դողում էին:

- Ես եմ մեղավոր, իմ պատճառով եղավ, ես եմ մեղավոր, - անընդհատ կրկնում էր ընկերս:

- Դու մեղավոր չես, այստեղ միայն արագությունն է մեղավոր, -ասացի ես նրան հանգստացնելու համար, -եթե դանդաղ վարեիք, ոչինչ էլ չէր լինի:

-Հաս, եթե ես չկազմակերպեի, ոչինչ չէր լինի, ախր ուզում էի ինչ-որ հոտաքրքիր մի բան անել, -սրտնեղած խոսում էր նա:

- Բայց դու մեղավոր չես, ոչինչ մի ուրիշ օր կխաղանք:

- Ուզում էի գնայինք Ծաղկաձոր, բայց այսքանից հետո էլ ի՞նչ Ծաղկաձոր:

2 օր առաջ բոլորս հոգով պատրաստվել էինք, որ ընկերներով հետաքրքիր ժամանակ էինք անցկացնելու Ծաղկաձորում:

Այսօր արդեն որերրորդ անգամ եկեղեցում մոմ եմ վառում փառք տալով աստծուն, որ հրաշքով ողջ մնացինք, իսկ խաղի նշանները մինչև այսօր իրենց տեղում են:

Հեղինակ` H.. M..
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
H.. M..
23:10, 27.10.2013
11635 | 0
23:03, 27.10.2013
10302 | 0
19:39, 28.05.2013
36496 | 0
00:07, 26.01.2013
16933 | 0
19:43, 19.01.2013
13801 | 0
19:35, 19.01.2013
38588 | 0
19:29, 19.01.2013
37105 | 0
դեպի վեր