ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Շատ տխուր պատմություն
23:46, 18.01.2013
79994 | 26
ՈՒզում եմ ձեզ պատմել մի շատ ցավալի և տխուր պատմություն, որը հիմա էլ հիշելիս մարմնովս դող է անցնում:
Երկու օր առաջ ընկերուհիներիցս մեկը պատմեց ինձ մի տխուր ավարտված սիրո պատմություն, որտեղ ոչ աղջիկն էր մեղավոր, ոչ տղան, ոչ էլ ինչ-որ կենդանի էակ...
- Երեկ, երբ մտա լսարան, նկատեցի, որ ընկերուհիս տխուր նստած է: Մոտեցա, ու մի բառ էլ չէի ասել սկսեց ահավոր ձևով արտասվել, - պատմում է համադասարանցիս ու շարունակում, - հարցրեցի, ինչ է պատահել, ավելի ուժգին սկսեց արտասվել: Մի քիչ նրան հանգստացնելուց հետո վերջապես խոսեց, բայց...ես էլ սկսեցի արտասվել...կյանքումս նման պատմություն չէի լսել, կարծես ֆիլմ կամ հեքիաթ լիներ:
Պատմում է համադասարանցիս. «Ընկերուհիս արդեն մի քանի տարի ընկերություն էր անում մի տղայի հետ, որին շատ-շատ էր սիրում ու առանց նրա իր կյանքը չէր պատկերացնում: Միշտ իրար հետ էին, միշտ ընկերոջ մասին էր պատմում, ուրախ էր նրա հետ: Պատրաստվում էին մոտակա օրերում նշանվել: Երբ ամանորին զանգահարեցի նրան, մի քանի օր չէր պատասխանում զանգերիս, չգիտեի ինչ էր եղել, արդեն 15 օր անցել էր, ու զանգեց, ասաց, որ վաղը գալու է դասի, բայց շատ տխուր էր, հարցրեցի ինչ է պատահել, չասաց, ասաց, որ վաղը կգա ու ամեն ինչ կպատմի: Եկավ վաղը...երբ այսօր մտա լսարան, նա պատմեց ամեն ինչ...դժբախտ դեպք էր պատահել ընկերոջ հետ, ամանորի նախօրեին, դեկտեմբերի 31-ին ընկերը հանկարծակի քաղցկեղից մահացել էր: Այն միանգամից էր ի հայտ եկել...մի քանի օր պառկել էր հիվանդանոց, որից հետո ամանորի գիշերը մահացել: Ինչու աստված գոնե չթողեց, որ ամանորի գիշերը միասին անցկացնեին: Մահանալու օր աղջիկը ընկերոջ մոտ է եղել, մի պահ դուրս է եկել, ու վայրկյաններ անց բժիշկն ասել է, որ տղան չկա այլևս: Գիտես ամենավատը որն է, երբ դեռ մինչև այԺմ ընկերուհիս չի հավատում, որ նա չկա, հեռախոսի մեջ պահում է բոլոր նկարները՝ իր և ընկերոջ, երբ ասացի ջնջիր մի պահի, նա այլևս չկա, պիտի աշխատես մոռանալ նրան, նա ասաց, որ երբեք չի ջնջի: Ամենավատը այն է, որ ընկերոջ մայրը ամեն օր զանգահարում է ընկերուհուս ու ասում, որ գնա նրանց տանը ապրի, որովհետև մայրը իր տղայի պակասը աղջկա ներկայությունից չի զգա: ՈՒ ամեն օր աղջիկը զանգում է տղայի մորը, վերջինս էլ աղջկան: Ցավալի է շատ, միայն տեսնեիր ոնց էր նկարը ինձ ցույց տալիս ու ասում, որ նայիր սա այստեղ ենք նկարվել, սա այստեղ...մարմնովս դող է անցնում: Անընդհատ ասում էր. թող նա ողջ լիներ, թող ուրիշի հետ երջանիկ լիներ...»
Իսկապես որ ցավալի պատմություն է, բայց չէի կարող պահել մեջս, ափսոս, սա իրականություն է....շատ ափսոս...
Հեղինակ` H.. M..
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
H.. M..
23:10, 27.10.2013
11635 | 0
23:03, 27.10.2013
10302 | 0
19:39, 28.05.2013
36496 | 0
00:07, 26.01.2013
16933 | 0
19:43, 19.01.2013
13801 | 0
19:35, 19.01.2013
38588 | 0
19:29, 19.01.2013
37105 | 0
դեպի վեր