ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Արմավիրը հիշում է և պահանջում
11:23, 25.04.2015
5273 | 0
Երեկ ապրիլի 24-ին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի երիտասարդները լռության երթ և մոմավառություն էին կազմակերպել: Գյուղի մշակույթի տան մոտից երթի մասնակիցներին միացան անցորդներ և համագյուղացիներ: Մեքենաների ուղեկցությամբ մասնակիցները ուղևորվեցին դեպի գյուղի միջնակարգ դպրոց, որի բակում օրեր առաջ տեղադրվել էր Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, (հեղինակը դպրոցի նախկին շրջանավարտներից էր): Չնայած հորդառատ անձրևին` մասնակիցները ծաղիկներ դրեցին խաչքարին և մոմեր վառեցին: Իսկ 19.15- ին, խորհրդանշելով 1915 թվականը -, մասնակիցներով ասեցին Տերունական աղոթքը, այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:

Երթի ընթացքը
Նույնիսկ հորդառատ անձրևը ետ չկանգնեցրեց Արմավիցիների
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մադաթ Սադոյան
դեպի վեր