ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Երևանյան ամառ». տիկնիկային թատրոն Նոր Նորքի Թումանյանի այգում
17:38, 03.07.2015
3843 | 0

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Թումանյանի անվան այգում կազմակերպվել էր հերթական տոնական ուշագրավ նախաձեռնությունը: Նախքան միջոցառման մեկնարկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ բոլոր երեխաներին բաժանվեց քաղցրավենիք:
Նոր Նորքի ճամբարականներին իր յուրօրինակ ողջույնն էր բերել Կապանի «Տիկնիկ» մանկական տիկնիկային թատրոնը «Սասունցի Դավիթ» բեմադրությամբ:
Թատրոնը հանրապետությունում կարելի է եզակիներից մեկը համարել: Այն ոչ միայն տիկնինիկների քանակով է հարուստ, այլև այստեղ աշխատում են հատուկ կարիքավոր երիտասարդներ, ովքեր թատրոնի անձնակազմի մեկ երրորդ մասն են:
«Սասունցի Դավիթ» տիկնիկային ներկայացումը ջերմ ընդունելության արժանացավ Նոր Նորքի հանդիսատեսի կողմից՝ դառնալով Երևանյան ամառվա մի գեղեցիկ հուշ:

Նկարները՝ այստեղ Տեսանյութը՝ այստեղ


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր