ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նոր Նորքից 35 երեխա ուղևորվեց Ծաղկաձորի և Հանքավանի ճամբար
12:19, 08.07.2015
3600 | 0
Նոր Նորք վարչական շրջանից հուլիսի 8-ին Հանքավանի «Հեքիաթների կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար 20-օրյա հանգստի ուղևորվեց ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը՝ 35 երեխա։ Երեխաներին ճանապարհեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի ինչպես նաև կրթության, մշակույթի, սպորտի և այլ բաժինների ներկայացուցիչները: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Ծաղկաձոր մեկնող երեխաներին մաղթեց բարի ճանապարհ և լիարժեք հանգիստ՝ նվիրելով նրանց խաղեր, շապիկներ և գլխարկներ:
Նոր Նորքի ճամբարականների 3-րդ հերթափոխը՝ 35 երեխա, Ծաղկաձորի «Աղբյուր» և 10 երեխա՝ Հանքավանի «Հեքիաթների կիրճ» ճամբարում ամառային հանգիստը կանցկացնի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 15-ը:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր