ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Հյուսիսային պողոտայում տրվել է «Սուրբ Ծննդյան տոնավաճառ» ծրագրի մեկնարկը
20:57, 05.12.2015
2022 | 0

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ» -ի բացմանը: Միջոցառմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը: Տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին և Մանկական եվրատեսիլ միջազգային երգի 2015թ. մրցույթում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած փոքրիկ Միկային, ով ավելի ուշ նաև ելույթ է ունեցել եվրատեսիլյան իր երգով: Տոնավաճառի բացմանը ելույթ է ունեցել նաև «Երևանյան թմբուկներ» նվագախումբը:

Տոնավաճառն արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ և այդ առումով Երևանի քաղաքապետարան և մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: 32 ինքնատիպ տաղավար-տնակներում ներկայացված են Ամանորի եւ Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, մրգերից պատրաստված անուշահամ չրեր, նաև տաք գինի:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շրջել է տոնական ձևավորված տաղավարներում, զրուցել մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հյուրասիրվել, նաև գնումներ կատարել: Սեփական ապրանքատեսականին վաճառքի ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչները և գնումներ կատարող քաղաքացիները, ովքեր նաև գեղեցիկ շոու ծրագրի են ականատես եղել, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին և «Պասկալ և Դիոդատո» ընկերությանը` հերթական անգամ գեղեցիկ ձևաչափով տոնական գնումներ կատարելու ընձեռած հնարավորության համար: Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ը, ամեն օր՝ ժ. 13։00-ից 22։00-ն:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր