ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նոր Նորքում գործող իրանական կրթահամալիրում նշվեց ԻԻՀ ազգային տոնը
16:04, 12.02.2016
2597 | 0

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Իրանի «Շահիդ Ֆահմիդեհ» կրթահամալիրի հետ ձևավորված համագործակցության շրջանակներում այսօր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը և աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցեցին Իսլամական հեղափոխության հաղթանակի 37-ամյակին նվիրված «Շահիդ Ֆահմիդեհ» կրթահամալիրում կազակերպված տոնակատարությանը, որին ներկա էին նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Իրանի ազգային տոնը՝ Իսլամական հեղափոխության տարեդարձը, Իրանի ամենակարևոր ու խորհրդանշական տոներից է: «Շահիդ Ֆահմիդեհ» կրթահամալիրում կազմակերպված տոնակատարությանը ուշագրավ կատարումներով ելույթ ունեցան Իրանի Իսլամական Հանրապետությունից հյուընկալված մշակութային խմբեր, դպրոցի շնորհալի աշակերտներ՝ տոնական տրամադրություն հաղորդելով հանդիսատեսին:
Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս է ապացուցել, որ վստահելի և կարևոր բարեկամ է Հայաստանի համար: Տոնի առթիվ Նոր Նորք վարչական շջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից խորհրդանշական հուշանվերներ հանձնվեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և իրանական «Շահիդ Ֆահմիդեհ» կրթահամալիրի տնօրեն Մոհսեն Հասանիին:

Նկարները այստեղ

مجتمع آموزشي شهيد فهميده ايروان
مدير- محسن حساني
تصاویر
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր