ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մայրենի լեզվի տոնը Նոր Նորքի հ.197 հիմնական դպրոցում
00:29, 29.02.2016
6103 | 0
Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»: Այս կապակցությամբ Նոր Նորքում գործող Երևանի հ.197 հիմնական դպրոցում կազմակերպվել էր ուշագրավ միջոցառում՝ 4ա դասարանի աշակերտների մասնակցությամբ:
Մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման համար լեզուն ամենաուժեղ գործիքն է: Հայոց լեզվի արժևորմանը նվիրված միջոցառմանը երեխաները բանաստեղծություններ, երգեր և ասույթներ հնչեցրեցին մաքուր հայերենով` հայոց լեզվի մասին: Ցերեկույթն ուղեկցվեց նաև թատերական ու պարային կատարումներով և թեմատիկ տեսաշարով:
Միջոցառմանը մասնակցում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ, ուսուցիչներ և ծնողներ:
-Հայ ինքնության պահպանման համար չափազանց կարևոր է մայրենիի իմացությունը, պահպանումն ու տարածումը, -կարևորեց դպրոցի տնօրեն Ալմաստ Ավետիսյանը՝ արժևորելով միջոցառման դերն ու նշանակությունը նոր սերնդի հայեցի դաստիարակության գործում:
Բարձր տպավորություններով կիսվեցին նաև միջոցառմանը ներկա հյուրերը՝ նշելով, որ մայրենի լեզուն ազգային ինքնության պահպանման առհավատչյան է, համայն հայ ժողովրդի միասնականության և համախմբվածության գրավականը:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր