ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Սուրբ Հարության տոնին նվիրված ցուցահանդես Նոր Նորքում
10:57, 18.04.2017
2712 | 0
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնի առթիվ Նոր Նորք վարչական շրջանում ավանդույթի համաձայն կազմակերպվել է թեմատիկ ցուցահանդես և Զատկի տոնի կապակցությամբ քրիստոնյաների կողմից պատրաստվող ավանդական կերակրատեսակների հյուրասիրություն: Ուշագրավ տաղավարներով Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գեղեցիկ տոն են ստեղծել Նոր Նորքի հհ. 101, 102, 104, 108, 113, 116, 120 մանկապարտեզները: Ցուցահանդեսին մասնակցել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, ովքեր բարձր են գնահատել ցուցահանդեսում ներկայացված Զատկի խորհուրդը ամբողջացնող թեմատիկ լուծումները: Միջոցառմանը հաջորդել է Ճրագալույցի Սուրբ պատարագը: Oրը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում վերածվել է իսկական ժողովրդական տոնախմբության՝ բարձր տրամադրությամբ համակելով բոլոր ներկաներին:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր