ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հերթական միջոցառումը Նոր Նորք-Գեղարքունիք համագործակցության համատեքստում
17:37, 19.04.2017
3080 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև: Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների, Կրթության և գիտության աշխատողների խորհրդային տարածքի արհմիության աջակցությամբ իրականացվել է հերթական ծրագիրը. Նոր Նորք վարչական շրջանի հ.141 հիմնական դպրոցի աշակերտները տնօրենի, մանկավարժների և կրթության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրընկալվել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հ.6 միջնակարգ դպրոց-կենտրոնում:
Հ.141 դպրոցի սաները ներկայացրել են «Գարեգին Նժդեհ-130» գրական երաժշտական ցերեկույթը՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակից հերոսներին և զոհվածների անմահ հիշատակին:
Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից դպրոցին է նվիրաբերվել աստղադիտակ և հուշանվեր:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր