ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հունիսմեկյան տոնահանդես Նոր Նորքում
14:56, 02.06.2017
3034 | 0
Հունիսի 1-ի կապակցությամբ փոքրիներին շնորհավորելու և ժպիտներ պարգևելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կազմակերպվել է տոնական գեղեցիկ ծրագիր: Երեխաներին շնորհավորել և զվարճալի պահեր են պարգևել ուրախ ծաղրածուն և սիրված մուլտհերոսները` փոքրիկների օրը վերածելով անակնկալներով լի հեքիաթային տոնի: Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել Նոր Նորքի հհ. 98, 101, 105, 108, 112, 116, 120 մանկապարտեզների շնորհալի մանուկները, ինչպես նաև դուքենդո կարատեի մարզիկները: Տոնահանդեսին երեխաների համար կազմակերպվել է նաև քաղցրավենիքի անվճար հյուրասիրություն, ակվագրիմ, բաժանվել են գունազարդ փուչիկներ և նվերներ:
Նկարները` այստեղ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր