ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Հաշվետու համերգային ծրագիր Նոր Նորքի հ.1 երաժշտական դպրոցում
10:57, 17.07.2017
3083 | 0
Հունիսի 27-ին Նոր Նորք վարչական շրջանի Ս. Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցում տեղի է ունեցել տարեկան հաշվետու համերգը, որտեղ գեղեցիկ կատարումներով ելույթ են ունեցել կրթօջախի տարբեր բաժինների շնորհալի սաները: Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի և մշակույթի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, ծնողներ և այլ հյուրեր: Տարիքային տարբեր խմբերի և բաժինների աշակերտները համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսին են ներկայացել ուշագրավ կատարումներով` դրսևորելով իրենց կատարողական հմտություններն ու գիտելիքները: Արժևորելով տարվա ձեռքբերումները մշակույթի ոլորտում` կրթօջախի վերաբերյալ իր գնահատականն է հայտնել նաև մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը: Երաժշտության աշխարհին հաղորդակցվող յուրաքանչյուր անձ մի յուրօրինակ ներաշխարհի կրող է, ապացույցը համերգային ծրագրին իրենց կատարումներով ապրող ու հանդիսատեսին ապրեցնող աշակերտների ելույթներն էին, որոնք դիմագիծ են հաղորդում մշակույթի այս օրրանին` կերտելով նրա նորօրյա, հիշատակության արժանի էջերով լեցուն տարեգրությունը:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր