ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Հայոց բանակի 25-րդ տարեդարձը Նոր Նորքի հ.105 մանկապարտեզում
11:50, 17.07.2017
1911 | 0
Հայոց բանակի տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառումների գեղեցիկ շղթան Նոր Նորք վարչական շրջանում համալրվեց ևս մեկով: Հ.105 մանկապարտեզում բանակի 25-ամյակի առթիվ կազմակերպվել էր ուշագրավ տոնահանդես, որտեղ կրթօջախի սաները տպավորիչ բեմադրությամբ ներկայացրել են հայոց զինված ուժերի առօրյան, հերոսական ուղին և մարտական անսասան ոգին: Միջոցառմանը մասնակցել են Արցախի պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանը՝ Կոմանդոսը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքի ղեկավար Արամ Պողոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Դահլիճում ներկա փոքրիկների անկեղծ ելույթներով հայոց հզոր բանակի ուժն ու զորությունը գաղափարական գեղեցիկ լուծումներով թևածել է դահլիճում` ամփոփվելով համայն աշխարհին ուղղված խաղաղության կոչով: Իրենց անկեղծ տպավորություններով կիսվել և տոնի նշանակությունն արժևորել են ներկա հյուրերը` երեխաներին մաղթելով գունեղ ու հեքիաթային մանկություն: Նման միջոցառումների դերն ու խորհուրդը բարձր է գնահատել նաև Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը: Նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով կրթելու և դաստիարակելու գործում ունեցած ավանդի համար միության փոխնախագահը ԵԿՄ պատվոգրով է պարգևատրել հ.105 մանկապարտեզին: Հայոց բանակը մեր ազգային հպարտությունն է, մեր առաջընթացի գրավականն ու հենասյունը: Շնորհավոր տոնդ Հայաստան, փառք քեզ հայրենիքի զինվոր:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր