ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը այցելել է զոհված ոստիկանի ընտանիքին
13:36, 20.07.2017
2848 | 0

ՊՊԾ գնդի տարածքում մեկ տարի առաջ զոհված ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահվան տարելիցի կապակցությամբ հուլիսի 20-ին նրա ընտանիք է այցելել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Ցավակցություն հայտնելով ընտանիքի անդամներին՝ վարչական շրջանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարցով սատարել նրանց՝ հնարավորինս փարատելու Գագիկ Մկրտչյանի վաղաժամ մահվան վիշտը:
Վարչական շրջանի ղեկավարը նոր բնակարան ստանալու կապակցությամբ ընտանիքին է նվիրել հեռուստացույց, իսկ Գագիկ Մկրտչյանի որդուն` Մհեր Մկրտչյանին, ով այս տարի առաջին անգամ պետք է հաճախի դպրոց, Արմեն Ուլիխանյանը նվիրել է դպրոցական պարագաներ` մաղթելով հաջողություններ ուսման մեջ:

Նկարները` այստեղ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր