ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Նոր Նորք-ԼՂՀ Քաշաթաղ վարչական շրջաններ համագործակցության շրջանակներում աջակցություն Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղի միջնակարg դպրոցին
15:38, 07.08.2017
4878 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը արդյունավետ համագործակցություն է ծավալում ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հետ:
Իրականացվող բազմաբնույթ նախաձեռնություններից հերթականը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղի միջնակարg դպրոցին նոր ուսումնական տարվա կապակցությամբ աջակցության ցուցաբերումն էր:
Այս նպատակով Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Ներքին Սուս գյուղի միջնակարդ դպրոցի տնօրենը:
Աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ղեկավար Նարինե Պետրոսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ դպրոցի առաջին դասարանի աշակերտներին են փոխանցվել դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր